Category: Uncategorized

Տարօրինակ հարցեր

Ջաննի Ռոդարի

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տա­լն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն էր, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:
Ասենք, գալիս էր ու հարցնում.
– Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին, կամ էլ հենց այնպես պատասխանում.
– Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պա­տառաքաղ և այլն:
– Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ թոթվում էին ուսերը և հեռանում:
Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.
– Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:
Կամ թե՝
– Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:
Տղան մեծանում էր, բայց շարունակում էր ինչուիկ մնալ, և այն էլ՝ ոչ թե սովորական, այլ՝ թարս ինչուիկ: Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարող պատասխանել նրա հարցե­րին: Բոլորովին հուսահատվելով՝ թարս ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում տետրի մեջ, իսկ հետո շատ էր չարչարվում, որ  գտնի դրանց պատաս­խանները: Ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխան­ները:
Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր. «Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամ­պերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:
Աստիճանաբար նրա մորուքն աճեց, մի երկա՜ր մորուք դարձավ: Հարցասերը չէր էլ մտածում այն սափրել. դրա փոխարեն նա  նոր հարց էր հորինում. «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:
Երբ նա մահացավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտ­նագործություն կատարեց. պարզվեց, որ այդ ինչուիկը սովոր էր գուլպաները թարսերես հագնել և այդ­պես էլ հագնում էր իր ողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հար­ցեր տալ:
Հապա նայիր քո գուլպաներին, ճի՞շտ ես հագել:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Նշված բառերն առանձնացրո՛ւ և բացատրական բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Թոթվում- Թափ տալ, թոթափել, թափահարել

Զանազան- Մեկը մյուսից տարբեր, իրար ոչ նման

Խրճիթ-խղճուկ տուն

  1. Քո կարծիքով ինչո՞ւ էր Ինչուիկը տարօրինակ հարցեր տալիս:

Իմ կարծիթով նա շատ տարօրինակ մարդ էր: Եվ նա ամեն ինչ թարս էր անում, անգամ գուլպաներն էր թարս հագնում:

  1. Քեզ համար ի՞նչն է ձանձրալի:

Ձանձրալի չէր, այլ զվարճալի էր:

  1. Փորձի՛ր պատասխանել Ինչուիկի հորինած հարցերին:

ա. – Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:- որովհետև առանց սեղանի չի լինի դարակ:

բ. – Ինչո՞ւ ձուկը պոչ ունի:-Որ կարողանա լողալ:

գ. – Ինչո՞ւ բեղերը կատու ունեն: – Որ լիզի կատուն բեղերը:

դ. – Ինչո՞ւ ամ­պերը նամակ չեն գրում: Տառերը չգիտեն:

ե. – Ինչո՞ւ մորուքը դեմք ունի: ՈՐ կախվելու տեղ լինի:

  1. Տեքստից դուրս գրի՛ր բարդ բառեր և օգտագործելով նրա մասերը՝ նոր բառեր կազմի՛ր:
  2. Դուրս գրիր ինչպիսի՞ հարցին պատասխանող բառերը:
  3. Հարցասիրություն-հարցաշար, կենդանասեր
  4. Նամականիշներ-նամակագիր, էջանիշ
  5. գարեջուր-ջրաղաց, ջրաշխարհ
  6. Հարցասեր-հարցազրույց, սիրառատ
  7. Թարսեր-երեսսրբիչ
  8. Հայտնագործություն-հայտնագործ, կավագործություն
  9. Առանձնացրո՛ւ ի՞նչ հարցին պատասխանող բառեր և բառակապակցություններ կազմի՛ր:
  10. Գովելի, սովորական, թարս, զանզան, նոր, զարմանալի, ճիշտ:
  11. Օրինակ՝ կատու – սև կատու
  12. Սեղան-փայտե սեղան
  13. Սպասք- ապսե սպասք
  14. Դանակ-սուր դանակ
  15. Պատռաքաղ-մեծ դանակ
  16. Պոչ-երկար պոչ
  17. Ձուկ-ոսկե ձուկ
  18. Սար-ձնածածակ սար
  19. Խրճիթ-գորշ խրճիթ
  20. Տետր-հաստ տետր
  21. Նամակ-հուզիչ նամակ

24.02.2026

1․ Լուծի՛ր  խնդիրները։

3 տարբեր գույնի ափսեում տարբեր մրգեր են՝ խնձոր, նարինջ և բանան։ Խնձորը կապույտ և սպիտակ ափսեների մեջ չէ։ Նարինջը կապույտ և վարդագույն ափսեների մեջ չէ։ Բանանն ի՞նչ գույնի ափսեի մեջ է։

Կապույտ-բանան

Սպիտակ-նարինջ

Վարդագույն-խնձոր

2 Լրացրո՛ւ պակասող թվերը։

4 շաբաթ – 2 շաբաթ 2 օր =28 օր-16 օր =12 օր

2 տարի – 1 տարի 8 ամիս= 24 ամիս + 20 ամիս = 4 ամիս

6 օր – 2 օր 14 ժամ=144 ժամ – 62 ժամ =82 ժամ

9 ժամ – 2 ժամ 40 ր = 540 ր․-160 ր․=380

4 ր – 2 ր 30 վայրկյան= 240 վ․-150 վ․=90 վ․

3 տ – 1 տ 300 կգ =3000 կգ-1300 կգ =1700 կգ

2 ց – 1 ց 20 կգ = 200 կգ – 120 կգ =80 կգ

6 կգ – 3 կգ 400 գ =6000 գ-23400 գ= 2600գ

5 կմ – 3 կմ 400 մ =5000 մ-3400 մ=1600 մ

7 մ – 2 մ 30 սմ =700 սմ-230 սմ=470 սմ

4 սմ – 2 սմ 3 մմ =40 մմ- 23 մմ=17 մմ

3 Հաշվի՛ր։

750 + 50 = 800                                            270 – 50 =220

340 + 60 =400                                             980 – 80 =900

340 + 500 =  840                                          930 – 300 =630

560 + 40 =600                                     180 – 90 =90

480 + 50 = 530                                    620 – 40 =580

840 + 110 = 950                             570 – 140 =430

4. Հաշվի՛ր քանորդը։

32 ։ 4 =8                                     48 : 6=8

320 : 4=80                                    480 : 6=80

3200 : 40 =80                              4800 : 60=80

3200 : 400= 8                             4800 : 600=8

32 000 : 400=80                           48 000: 600=80

5. Լուծի՛ր խնդիրները։

 Արկղում կար 7 կգ խնձոր։ 3 կգ 200 գ խնձորը կերան։ Ինքա՞ն խնձոր մնաց։

Լուծում

7000-3200= 3800-3 կգ 800գ

Պատ․՝800գ

Բ․ Ալրաղացում կար 3 տ ալյուր։ 1 տ 600 կգ ալյուրը ուղարկեցին խանութ։ Ինչքա՞ն ալյուր մնաց։

Լուծում

3000-1600=1400

Պատ․՝1400

Գ․ Թելի կծիկում կար 45 մ թել։ 30 մ 20 սմ-ով գլխարկ գործեցին։ Ինչքա՞ն թել մնաց։

Լուծում

4500-3020=1480

Պատ․՝1480

Դ․ Պետրոսը 2 կմ ճանապարհից 1 կմ 600 մ-ը անցավ հեծանիվով, մնացած ճանապարհը՝ ոտքով։ Ինքա՞ն ճանապարհ Պետրոսը ոտքով անցավ։

Լուծում

2000-1600=400

Պատ․՝400

Ե․ Շախմատի պարապմունքը տևում է 2 ժամ։ Դասը սկսվելուց 1 ժամ 15 րոպե անց Անուշիկը տուն գնաց։ Դասի ավարտից ինչքա՞ն ժամանակ շուտ Անուշիկը դուրս եկավ։

Լուծում

120-75=45

Պատ․՝45

Զ․ Ներկայացումը սկսվում է ժամը 6-ին։ Արամը ներկայացումից 1 ժամ 20 րոպե առաջ տանից դուրս եկավ, որպեսզի քայլելով հասնի թատրոն։ Ժամը քանիսի՞ն Արամը տանից դուրս եկավ։

Լուծում

Պատ․՝16:40

Խոսող ձուկը

Մարդ ու կնիկ վերջալույսի տակ տխուր նստում են դռանը ու միտք են անում, թե ինչ պատասխան տան հրեշին կամ ով գիտի՝ ինչ կհարցնի նա. ո՞վ կիմանա Հ֊րեշի միտքը։

– Ա´յ թե ինչ դուրս կգա, երբ մարդ Հ֊րեշի հետ գործ բռնի… հրեշի հետ հաշիվ ունենա… հրեշից լավություն ընդունի…- հառաչելով զղջում էին մարդ ու կին, բայց անցկացածն անց էր կացել, էլ հնար չկար։ Իսկ զարհուրելի գիշերն արդեն վրա էր հասնում։

Էս ժամանակ նրանց մոտենում է մի անծանոթ գեղեցիկ երիտասարդ։

– Բարի իրիկուն,- ասում է,- ճամփորդ մարդ եմ. մութն ընկնում է, ես էլ հոգնած եմ, հյուր չե՞ք ընդունի ձեր տանն էս գիշեր։

– Ընչի չէ, ճամփորդ ախպեր, հյուրն աստծունն է։ Բայց մեզ մոտ վտանգավոր է էս գիշեր։ Մենք հրեշից մի կով ենք առել էն պայմանով, որ երեք տարի կթենք, ուտենք, երեք տարուց ետը գա մեզ հարց տա, թե պատասխանենք, կովը մեզ լինի, թե չէ՝ իր գերին ենք։ Հիմի ժամանակը լրացել է, էս գիշեր պիտի գա, մենք էլ չգիտենք, թե ինչ պատասխան տանք։ Հիմի մեզ ինչ անի մենք ենք մեղավոր, վայ թե քեզ էլ վնասի։

– Բան չկա, որտեղ դուք՝ էնտեղ էլ ես, պատասխանում է օտարականը։

Համաձայնում են. հյուրը մնում է։

Մին էլ կեսգիշերին դուռը դղրդում է։ Ո՞վ է.- Հրեշը։ Եկել եմ որ եկել եմ, դե պատասխանս տվեք։ – Ինչ պատասխան, սարսափից մարդ ու կնկա լեզուն կապվում է, մնում են տեդները քարացած։

– Մի՛ վախենաք, ես ձեր տեղակ սրա պատասխանը կտամ,- ասում է երիտասարդ հյուրը ու գնում է դեպի դուռը։

– Եկել ե՜մ,- դռան ետևից ձայն է տալիս Հրեշը։

– Ես էլ եմ եկե՜լ,- պատասխանում է ներսից հյուրը։

– Որտեղի՞ց ես եկել։

– Ծովի էն ափից։

– Ընչո՞վ ես եկել։

– Կաղ մոծակը թամքել եմ, վրեն նստել եմ, եկել։

– Ուրեմն ծովը պստիկ է եղել։

– Ի՜նչ պստիկ, արծիվը չի կարող մի ափից մյուսը թռչի։

– Ուրեմն արծիվը ճուտ է եղել։

– Ի՞նչ ճուտ, թևերի շվաքը քաղաք է ծածկում։

– Ուրեմն քաղաքը շատ է փոքրիկ։

– Ի՜նչ փոքրիկ, նապաստակը մի ծայրից մյուսը չի հասնի։

– Ուրեմն նապաստակը ձագ է։

– Ի՛նչ ձագ. մորթին մի մարդու քուրք դուրս կգա, գլխարկն ու տրեխն էլ ավել։

– Ուրեմն մարդը թզուկ է։

– Ի՜նչ թզուկ, ծնկան ծերին աքլորը ծուղրուղու կանչի, ձենը ականջը չի հասնիլ։

– Ուրեմն խուլ է։

– Ի՛նչ խուլ, սարում որ պախրեն խոտ պոկի, նա կլսի։ Հրեշը մնում է կապված, մոլորված. զգում է, որ ներսը մի ուժ կա իմաստուն, համարձակ, անհաղթելի, էլ չի իմանում ինչ ասի, սուս ու փուս քաշվում, կորչում է գիշերվա խավարի մեջ։

Սրանք նոր մեռած տեղներիցը ետ են գալի, ուրախանում աշխարհքովը մին են լինում։ Հետն էլ բացվում է բարի լուսը, և երիտասարդ հյուրը վեր է կենում, մնաք բարով է ասում, որ գնա իր ճանապարհը։

– Չենք թողնի, որ չենք թողնի,- առաջը կտրում են մարդ ու կին.- դու որ փրկեցիր մեր կյանքը, ասա՛, ինչով ետ վճարենք քո լավությունը…

– Չէ՜, անկարելի բան է, պետք է գնամ իմ ճանապարհը։

– Դե գոնե անունդ ասա, եթե լավությունդ կորչի ու չկարողանանք ետ վճար՛ել, գոնե իմանանք, թե ում ենք օրհնելու…

– Լավություն արա ու թեկուզ ջուրը գցի, չի կորչի։ Ես հենց էն Խոսող ձուկն եմ, որի կյանքը դու խնայեցիր…- ասում է անծանոթն ու չքանում ապշած մարդ ու կնկա աչքերից։

Դդմային հանելուկներ

1.Այն ինչն  է, այն ինչը,  որ նարջագույն է և պոչ ունի։

2.Այն ինչն  է, այն ինչը,  որ կուտ ունի և աճում է աշնանը։

3․Այն ինչն է, այն ինչը , որ մեծ է, դեղին  և համեղ ուտեստներ են պատրաստում։

ԴԴմաշենում

Կար չկար մի դդում կար։ Դդումը ուներ շատ ընկերներ։ Նրանք որոշում են Դդմաշեն գյուղ ստեղծել և ամեն մեկը մի այլ կերակուր դառնա։  Այնքան են խոսում դրա մաին, որ գալիս է մի փերի ու լսում է նրանց խոսակցությունը։ Փերին բարևում է ու առաջարկում նրանց երազանքը իրականացնել ու կախարդում է։ Երկնքում փայլում է մի աստղ ու բոլոր դդումենրը դառնում են տարբեր կերեկուրներ։

Նրանք չեն կարողանում խոսել, որ փերիին ասեն իրենց ետ դդում դարձնի։ Գալիս է մի տղա և սկսում է ուտել Դդմաշենի համով կերակուրները։

Ճամբարային օրեր

Առավոտյան ես արթնացա և գնացի դպրոց։ Դպրոցում շատ հաճելի է։ Մենք համակարգիչով աշխատեցինք հետո նայեցինք մուտլֆիլմ, նախաճաշինք և սկսեցինք խաղալ։ Առաջինը խաղացինք աթոռների խաղը, հետո այգեպանը և գնացինք երգի դասին։ Շատ էի կարոտել դպրոցը։

Եկավ 2 օրը։ ԵՍ նորից առավոտյան գնացի դպրոց։ 2-րդ օրը նունպես համակարգիչվ աշխատեցինք հետո գնացինք Ընկեր Քրիստեն դասարան, որ երեխաներին սովորեցինք վորդով աշխատել։ նախաճաշեցինք ու գնացինք ձնագնդիկ խաղալու։ Շատ հաճելի էր վազվզել ձների մեջ։ Հետո անգլերենի դասի արեցինք ու ավարտվեց -ամաբարային երկրորդ օրը։

Մեր տան զարդարանքները

Մայրիկիս հետ, մենք Նոր տարավա զարդարանքները դասավորել էինք տան տարբեր անկյուններում։ Իմ թզուկները հավաքվել էին մի անկյունում և ժպտում էին ինձ։ Իսկ տոնածառը գիշեր ու ցերեկ փայլփլում էր։

Skip to toolbar